Հարսնաքարը պայթեցնել սպառնացողը դատապարտվեց 4 ամիս ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատական նիստը։ 
Վարդան Սամվելյանը դատապարտվեց 4 ամիս ազատազրկման և պետք է վճարի 200 հազար դրամ տուգանք:
Հուլիսի 1-ից կհաշվվի նրա ազատազրկման ժամկետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը ժամը 02.15–ի սահմաններում, ՊՆ բարձրաստիճան զինվորական Վարդան Սամվելյանը զինամթերքով լցված ճամպրուկով մուտք էր գործել “Հարսնաքար” ռեստորան և սպառնացել պայթեցնել այն: Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ “Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը”։ Սամվելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ավելացել է ևս մեկըև նույն հոդվածի 4-րդ կետըև ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:




Լրահոս