
Ֆրանսիայում՝ Էլզասի Ռիբովիլ համայնքում, մեղուները սկսել են կապույտ, կանաչ և շագանակագույն մեղր արտադրել, գրում է Le Monde-ը:
Տարօրինակ գույների մեղր սկսել էր հայտնվել նշված տեղանքի միանգամից 12 մեղրագործական տնտեսություններում, ինչից հետո տնտեսվարողները սեփական հետաքննություն էին ձեռնարկել: Պարզվել էր, որ պատճառը 4 կմ հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունն է, որտեղ M&Ms-ի կոնֆետներ են արտադրվում: Գործարանի կապույտ, կանաչ և շագանակագույն ներկանյութերի տարաներում բազմաթիվ մեղուներ են հայտնաբերվել: Այժմ մեղրագործները ստուգում են՝ արդյո՞ք կարելի է M&Mևs-ի ներկանյութեր պարունակող գույնզգույն մեղրն օգտագործել՝ որպես սնունդ:
tert .am