Արագաչափերը սերտիֆիկացված են.Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են: Այդ մասին ասվում է ոստիկանության լրատվության վարչության հայտարարության մեջ:
“”Աքիլես” հասարակական կազմակերպության նախագահ Է. Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված չեն, հետեւաբար դրանց չափումների արդյունքը չի կարող համարվել հավաստի, եւ դրանով թյուրիմացության մեջ է գցել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների:
Ճանապարհային ոստիկանությունը հավաստիացնում է, որ Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային մարմնի կողմից, իսկ չափումների արդյունքները առավել քան հավաստի են:
Ավելին, տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Ռուսաստանի Դաշնության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ընդ որում` վերջինիս դեպքում տրված է ISO 9001 միջազգային սերտիֆիկատ) համապատասխան մարմինների կողմից, եւ մեր ձեռքի տակ են նաեւ այդ մարմինների կողմից տրված, ուժի մեջ գտնվող սերտիֆիկատների օրինակները:




Լրահոս