Հնչակյան երիտասարդների հեծանվարշավը` դեպի Մայր աթոռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ՝ 18.05.2015-ին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության <<Սարգիս Տխրունի>> ուսանողական-երիտասարդական միության 20 ներկայացուցիչներ Երևանի Հանրապետության Հրապարակից հեծանիվներով արշավ են իրականացրել Մայր Աթոռ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության ռահվիրաներից Հնչակյան 20 կախաղաններին, ովքեր մահապատժի ենթարկվեցին Ստամբուլի սուլթան Բայազետ հրապարակում՝ երիտթուրք դահիճների պարագլուխների՝ Թալեաթի, Էնվերի և Ջեմալի դեմ մահափորձ կազմակերպելու համար:

Երիտասարդներին Մայր Աթոռում դիմավորել և օրհնությունն է շնորհել Ոսկան արքեպիսկոպոս Կալպակյանը, ով նաև հանդես է եկել 20 կախաղանների մասին դասախոսությամբ:




Լրահոս