Բակո Սահակյանն ընդունել է հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ընդունել է հայկական ծագում ունեցող, հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ նրան ուղեկցող` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, արծարծվել են Արցախի կյանքին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում հատուկ հարգանք են տածում Անտոնիա Արսլանի ու նրա ստեղծագործությունների հանդեպ եւ բարձր են գնահատում նրա ներդրումը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը տարբեր երկրներում ներկայացնելու գործում:




Լրահոս