ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ. Ինչպես armlur .am-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ուղերձում նշվում է.
“Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից , սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն:
Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս ստանձնել են հայապահպանության կարևորագույն գործը:
Մեկ անգամ ևս շնարհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ:
Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ”: