Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ֆրանսիական France 24 լրատվական հեռուստաալիքի եթերն ապրիլի 24-ին ամբողջությամբ նվիրված կլինի հայ ժողովրդին, պատմությանը և մշակույթին:
Կհեռարձակվեն այդ նպատակով նախորդ ամիսների ընթացքում պատրաստված ռեպորտաժներ Հայաստանի և Երևանի մասին: Մեծ տեղ կհատկացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաղորդումներին և քննարկումներին, կներկայացվի հայոց պատմությունը և հայկական մշակույթը: Կցուցադրվի նաև Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ ռեպորտաժ. լրագրողները կհետևեն վերջիններիս առաջին այցելությանը դեպի Հայաստան:
Բացի այդ, France 24-ի եթերում օրվա ընթացքում պարբերաբար ուղիղ հեռարձակմամբ կլուսաբանվի Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային արարողությունը և Ֆրանսիայում հիշատակի միջոցառումները: