Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կամաց-կամաց հարմարվելով իր նոր կարգավիճակին, սկսել է իրեն պատկանող իրերը հավաքել Գյումրու քաղաքապետարանի իր նախկին աշխատասենյակից: Բայց, չգիտես ինչու, Վարդան Ղուկասյանը իր մտերիմներին հրահանգել է իրերի հավաքման գործընթացը կազմակերպել բացառապես գիշերվա ժամերին: Թե ինչ է պահել նա քաղաքապետարանի շենքում, որ չի ցանկանում՝ մյուսներն իմանան, դժվար է ասել: Բայց փաստ է, որ հայրաքաղաքի նախկին ղեկավարը նախընտրում է գիշերային «շաբաթօրյակը»: Իսկ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ կամաց-կամաց նախապատրաստվում է թռիչքի: Հիշեցնենք, որ Արցախի «Ստեփանակերտ» օդանավակայանը պաշտոնապես ստացել է շահագործման հավաստագիր, իսկ Բալասանյանն էլ խոստացել էր լինել 2-րդ ուղեւորը: Տեսնենք:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ