Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ երիտթեւում պատրաստվում են փոփոխություններ կատարել: Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ուսխորհրդականներ Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը ցանկանում են այդ առաքելությունը հանձնել Բժշկական համալսարանի ուսխորհրդի նախագահ Կարեն Հակոբյանին, որը Վրաստանի քաղաքացի է, Բժշկական համալսարանի ռեկտորի օգնականը: Ուսխորհրդի նախագահի մեկ այլ «ռեզերվային» թեկնածու է համարվում Աշոտյանի սանիկ Հովհաննես Գաբրիելյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել Կարեն Ավագյանից, որը հերքեց. «Մեր կազմակերպությունը նման խնդիր չունի: Նման հարց ՀՀԿ-ում չի էլ քննարկվել: Ես այս ամենի հետ կապ չունեմ, գործող նախագահն էլ ՀՀԿ-ական չէ»:
ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ