ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Վիկ Մակարյանի ֆեյսբուքյան էջից

Նյու Յորքի Թայմսի հրապարակում Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառ է փակցվել: Այս մասին սոցկայքերից մեկում գրառում է արել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում բնակվող Վիկ Վարդան Մակարյանը՝ ներկայացնելով Թայմսի հրապարակում տեղադրված պաստառը: Պաստառի վրա գրված է՝ «Միացյալ Նահանգները դեմ է Ցեղասպանությանը»: Մակարյանը նշել է, որ ինքը՝ որպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածի թոռ, շատ զգացված է, որ ԱՄՆ-ում նման պաստառ է փակցվել:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ եթե աշխատողին դուրս են գրել արձակուրդային, նա ստացել է արձակուրդայինի գումարը, բայց արձակուրդ չի գնացել եւ ներկայացել է աշխատանքի, այս դեպքում իրեն պե՞տք է արդյոք վճարվի այդ ամսվա համար լրիվ աշխատավարձ, եւ արդյո՞ք պետք չէ հետ գանձել արձակուրդայինի գումարը:

Նարինե Բադալյան (32 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով միջին աշխատավարձ:
Օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ:
Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ամենամյա արձակուրդից հետ կանչելու համար գործատուն պետք է ընդունի համապատասխան անհատական իրավական ակտ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, այս դեպքում գործատուն սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացուն պետք է վճարի միջին աշխատավարձ: Ինչպես նաեւ՝ օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձը վճարելիս պահումների եւ գանձումների ընդհանուր չափը հաշվարկվում է oրենքով սահմանված կարգով, որը չի կարող գերազանցել աշխատողի 1 ամսվա աշխատավարձի 50%-ը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ հիմքով կարող է մերժվել օտարերկրացուն կացության կարգավիճակի տրամադրումը:

Նունե Հայրապետյան (39 տարեկան, արեւելագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես ընդհանուր կանոն՝ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
– նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
– նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
– գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
– նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
– կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ կացության կարգավիճակի տրամադրումը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ: Ժամանակավոր կացության կարգավիճակը օտարերկրացուն տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Բացառությամբ հատուկ կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:




Լրահոս