ՍԵՐՈԲԻՑ ՀԵՌՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ հափշտակելու, պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով կազմված քննչական խմբում ներկայում ընդգրկված է 65 քննիչ: 2012թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ հարցաքննվել է 7900 անձ:
Ընդհանուր առմամբ մեղադրանքներ են առաջադրվել 42 անձի, որոնցից 12-ի վերաբերյալ երեք քրգործ ուղարկվել է դատարան, եւ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Մեղադրյալներից 1-ը գտնվում է հետախուզման մեջ, 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում, 1-ը ձերբակալվել է, իսկ 18-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 42 մեղադրյալի կատարած հանցագործությամբ պետությանը պատճառված 327 մլն 441 հազար 206 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 51 մլն 533 հազար 305 ՀՀ դրամը:
Այս գործի շրջանակներում կալանավորվեց նաեւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որը, սակայն իր մեղքը չի ընդունում: Ավելին, մինչ օրս հայտարարում էր, թե իրեն ձերբակալելու դեպքում կտա այն բոլոր ՀՀԿ-ականների անունները, որոնց ինքը պարբերաբար գումարներ է վճարել: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Խաչիկյանը մտադիր է հրապարակել իր կուսակիցների անունները, նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Ես առաջին անգամ եմ լսում, որ ինքը նման բան է ասել: Իմ պաշտպանյալը երբեւէ նման բան չի ասել: Այդ լուրերը բացարձակ իրականությանը չեն համապատասխանում»:
Պարզեցինք նաեւ, որ Խաչիկյանը մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի հետ նույն բանտախցում նստած չէ. «Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, եւ այդ անձնավորությունն իր բանտախցում չէ»:




Լրահոս