Գյումրիում սպանության նոր դեպք է գրանցվել: Իրենց բնակարանում՝ Մհեր Մկրտչյան 38 ա շենքի 29 բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով մայր ու դուստր են սպանվել: Ցայգը հաղորդում է, որ մայրը 1926 թվականին ծնված Քնար Շահումյանն է, դուստրը՝ 1964 թվականին ծնված Ալվարդ Շահումյանը: Այս պահին դեպքի վայրում են իրավապահներն ու քննիչները:
Նախնական տեղեկությունների համաձայն, բնակարանը տակնուվրա է արված:
Դեպքի հետ կապված շրջանառվող վարկածներ կան, սակայն նախաքննության շահերից ելնելով չեն բարձրաձայնվում:
Դեպքի վայրում է եղել ՇՄ ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը, ով լրագրողի հարցին, թե նախնական ինչ տեղեկություն կարող է հաղորդել, նշել է, որ դեպքի վայրի զննություն է իրականացվում, վերևում աշխատում է քննչական խումբը, մանրամասներ այս պահի դրությամբ հաղորդել չի կարող:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում