ՉԵ՞Ն ԿՈԾԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ բնապահպան ակտիվիստների կողմից բարձրաձայնված որսագողության դեպքը բացահայտվել է, սակայն որսագողին` 1983թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանին պաշտպանելու բնապահպան ակտիվիստների ջանքերը ոստիկանության համար տարակուսելի են: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ. «Պարզվեց` նրանց ո՛չ սպանված կենդանիներն են հետաքրքրում, ո՛չ որսագողության բացահայտումը: Բնապահպաններին, ըստ երեւույթին, հետաքրքրում է աղմուկ բարձրացնելու հերթական հնարավորությունը: Նորիկ Սարգսյանը ոստիկանության ՊՊՎ-ում ծառայում է 2005 թվականից: Հետեւաբար որսագողության դեպքը կոծկելու համար ոստիկաններն իրենց ծառայակցին զոհաբերելու պետք չունեն, առավել եւս` դեպքը կոծկելու խնդիր չունեն»:




Լրահոս