Վրաերթ` Լենինգրադյան փողոցում. տուժածը ծանր վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին, ժամը 22.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում լսվել է ՃՏՊ-ի ձայն (ահազանգողը մոտեցել է դեպքի վայրին):

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 39/1 հասցեի մոտակայքում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գ. Ք.-ին (ծնվ. 1981 թ.) և հեռացել դեպքի վայրից:

Հրշեջ-փրկարարների և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով Գ.Ք.-ը տեղափոխվել է շտապօգնության ավտոմեքենա:

Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:




Լրահոս