Համաշխարհային և հայ անվանի աստղերը նկարահանվել են «Millions of Lives» խորագրով տեսահոլովակում և երգի միջոցով աշխարհին կոչ են անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերան: Ցուցադրությանը մասնակցում էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլք:
«Millions of Lives» տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային մշակույթի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Ջիվան Գասպարյանը, Մոնսերատ Կաբալյեն, Սեբու Սիմոնյանը, Ալեն Տեզյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Կոկո Յորքը, Պատրիկ Ֆիորին, Իշտար Ալաբինան, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Մերաբովանը և ուրիշներ: