ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ կարծում, որ Հայաստանում մեկնումեկի մտքով անցել է կամ մեկնումեկը արտահայտվել է, որ ինքը նախագահ պետք է դառնա: Յուրաքանչյուր քաղաքացի կցանկանա նախագահ դառնալ, ի՞նչ է, բոլորին ձերբակալո՞ւմ են»:

Գալուստ Սահակյան news.am

Դե իհարկե, հայ հասարակությունը պետք է ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ շնորհակալություն հայտնի իշխող կուսակցությանը, որի ներկայացուցիչն է Գալուստ Սահակյանը: Կհարցնեք, թե ինչու, որովհետեւ չեն ձերբակալում մեզ: Սա արդեն մեծահոգության յուրահատուկ դրսեւորում է: Թե չէ՝ ՀՀ շատ քաղաքացիներ են հաճախ ասում՝ որ ես նախագահ լինեի՜… Պատկերացնո՞ւմ եք՝ բանտերում տեղ չէր լինի: Շնորհակալություն ՀՀԿ-ին: Իսկ ավելի լուրջ՝ իշխող ռեժիմն այնքան անտրամաբանական քայլեր է անում, որ անգամ Գալուստ Սահակյանն է դժվարանում դրանց համար խելամիտ արդարացում գտնել:




Լրահոս