
Մոսկվայում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան, որին ներկա կլինեն նաև System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Парадиз-ից։
Միջոցառումը կանցկացվի ապրիլի 19-ին «Пять звезд на Павелецкой» կինոթատրոնում: Այս միջոցառումը մեկն է Հայոց ցեղասպանության թեմայով Ռուսաստանում անցկացվելիք շուրջ 2 հազար միջոցառումների շարքում:
«1915» ֆիլմը ստեղծվել է ծագումով հայ ամերիկացի կինոգործիչների կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։