«Ժողովուրդ»-ին ուղղված նամակում Կոմիտասի փողոցի 3 շենքի 79 եւ 80 բնակարանի բնակիչները գրում են, որ Երեւանի քաղաքապետարանը վերջապես արձագանքել է իրենց բողոքին` բնակիչների բնորոշմամբ` «ծիծաղելի, ոչինչ չասող» մի նամակով:
«Հարգելի՛ խմբագրություն, Դուք հասաք նրան, որ Երեւանի քաղաքապետարանը, վերջապես, բարի գտնվեց պատասխանել մեր դիմումներին: Մենք վստահ ենք, որ Ձեր թերթի օգոստոսի 22-ի համարում տպագրված «Մի՛ խանգարեք ապրել, դուքանչինե՛ր» հոդվածը մեծ ազդեցություն է թողել այս գործի վրա: Սակայն նրանք մեզ են ուղարկել մի խայտառակ պատասխան, որը որեւէ հարց չի լուծում: Խնդրում ենք կրկին անդրադառնալ այդ խնդրին, պահանջել, որպեսզի ժամը 24-ից հետո դադարեցվի կրպակի աշխատանքը, քանի որ ուշ ժամերին հաճախորդները խանգարում են մեր հանգիստը»,-մեզ ուղղված նամակում նշում են բնակիչները:
Քաղաքապետարանի պատասխանում մասնավորապես ասված է. «Գործող կարգի համաձայն մանրածախ առեւտրով զբաղվող Ա/Ձ Մուշեղ Տերյանի կողմից Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարից ստացել են՝ բացօթյա առեւտրի կազմակերպման եւ ժամը 24:00-ից հետո աշխատանքի թուլտվություններ` ընթացիկ տարվա համար»: Այս պատասխանը հուշում է, որ գոնե մինչեւ տարեվերջ նշված հասցեի բնակիչները ստիպված են հանդուրժել հաճախորդների աղմուկը, հայհոյանքները եւ վտանգելով իրենց կյանքը` քաղաքային տրանսպորտին սպասելու են մայթից դուրս կանգնած:
ԱՆԻՄԱՍՏ ԱՐՁԱԳԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ