Գյումրիում դաժանաբար սպանված աղջիկը աշխատել է հավաքարար և տոկոսով փող տվել. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել ենք՝  երեկ Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում,  Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի բնակարան 29-ում դաժանաբար, դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին  մորը եւ դստերը:

Aravot.am-ը գրում է. ոստիկանությունից տեղեկացրեցին, որ  շրջանառվող լուրերի համաձայն մայրը եւ աղջիկը  տոկոսով փողեր են տվել: Դուստը աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային  մասնաճյուղում: Ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը Aravot.am-ին ասաց, որ Ալվարդը եղել է իրենց հավաքարարը, մինչ իր տնօրեն աշխատելը այդտեղի հավաքարարը եղել է մայրը: Երբ իրեն տնօրեն են  նշանակվել, մայրը թոշակի է գնացել, մոտեցել է իրեն ու խնդրել իր փոխարեն աշխատանքի ընդունել դստերը: Մեսրոպ Ղալաչյանն էլ մարդկայնորեն ընդառաջել է: Մեսրոպ Ղալաչյանն ասաց, որ շնորհքով, աշխույժ, կենսախինդ  ու անչափ գեղեցիկ կին էր Ալվարդը:  Մեսրոպ Ղալաչյանը տեղեկացրեց, որ նա ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, մայրը հիվանդ էր, ուներ մի քույր, որը բնակվում էր Մոսկվայում, իսկ քրոջ աղջիկը բնակվում է այստեղ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս