ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԴՐԴԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մայիսի 9-ին 27-ամյա Մարինե Սուրիկի Հախվերդյանը Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 73-րդ շենքի 4-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ էր կատարել: Նա կենդանի էր մնացել, վնասվածքներով տեղափոխվել Երեւանի բուժհիմնարկներից մեկը: Կինն ամուսնացած է, ունի 4 տարեկան տղա, ամուսինը գտնվում է Ռուսաստանում: Մ. Հախվերդյանը Հաղարծին գյուղի բնակչուհի է, սակայն ինքնասպանություն գործելիս Դիլիջանի Թախտա թաղամասում վարձով էր բնակվում: Ոստիկանության Տավուշի քննչական բաժինը դեպքի կապակցությամբ քրեական գործ էր հարուցել ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ կատարված քննության արդյունքում հանցադեպի բացակայության պատճառով քրգործը փակվել է: Մ. Հախվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այժմ ապրում է Հաղարծին գյուղում եւ իր ամուսնուց բաժանված չէ: Ինքնասպանության փորձից հետո ստացած վնասվածքների պատճառով դժվարանում է քայլել, սակայն աստիճանաբար ապաքինվում է:




Լրահոս