«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալն անդրադարձել է ֆուտբոլիստի հասցեին հնչող քննադատություններին և նշել, որ եթե ակումբը ցանկանա վաճառել Տուրեին, բազմաթիվ ակումբներ պատրաստ են գնել նրա տրանսֆերը:
«Ես ցավում եմ Պելեգրինիի համար: Նա լավ մարզիչ է, սակայն վատ մենեջեր: Նա տիտղոս նվաճեց Մանչինիի թողած թիմի հետ: Խնդիրն այն է, որ Տուրեից պահանջում են անել ամեն ինչ. որ նա գոլի հեղինակ դառնա, գոլային փոխանցում կատարի, պաշտպանվի:
Հետաքրքիր է` ինչու «Սիթի»-ն չէր հաղթում, երբ Տուրեն Աֆրիկայի ազգերի գավաթին էր մասնակցում»,-նշել է գործակալը: