ԱՄՍՏԵՐԴԱՄ ԿԳՆԱՆ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը կներկայացնի «Compass» խումբը «Sweetie baby» երգով: Հայաստանի ներկայացուցչին ընտրեցին 50/50 տարբերակով` հեռուստադիտողների SMS քվեարկության եւ ժյուրիի կողմից: Քվեարկությանը կարճ հաղորդագրություններով (SMS) կարող էին մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները: Այն սկսվել է եզրափակիչ փուլում առաջինը ներկայացվող երգի առաջին վայրկյանից եւ ավարտվել վերջին երգի ավարտից 15 րոպե անց:
Եզրափակիչ փուլի համերգի հաղորդավարներն էին Ավետ Բարսեղյանն ու «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Շոու ծրագրում ելույթ ունեցան նաեւ Անդրեն ու Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթող վրացական «Candy» խումբը:
Նշենք, որ «Compass» խումբը ստեղծվել է 2011թ. նոյեմբերի 24-ին, ինչպես տղաներն են շեշտում` Երախտագիտության օրը: Բենդի անդամները 5-ն են, ամենափոքրը 10-ամյա Միկան է, իսկ Դավիթը, Արամը, Աբրահամը եւ Արշավիրը սովորում են Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 9-րդ դասարանում:




Լրահոս