
Կատալոնական «Բարսելոնա»-ն սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մասնակցել է թիմի մարզմանն ընդհանուր խմբում: Նա վնասվածք էր ստացել փարիզյան ակումբի դեմ առաջին հանդիպման ժամանակ:
Ընդհանուր խմբում մարզվում է նաև թիմի պաշտպան Տոմաս Վերմալենը, ով դեռ չի կարող մասնակցել «Բարսելոնա»-ի հանդիպումներին: