ՀԱՐՑ. Ուզում եմ մեկնել ՀՀ-ից ու աշխատել այլ երկրում: Պետք է վարորդական իրավունքիս վկայականը փոխեմ ու ձեռք բերեմ միջազգային վարորդական վկայական: Խնդրում եմ ասել, թե ինչպես է իրականացվում դա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ միջազգային ավտոմոբիլային երթեւեկությանը մասնակցելու համար վարորդական վկայականի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական: Այն ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-2-րդ, 5-րդ, 8-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը եւ 3×4 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար: Միջազգային վարորդական վկայականների կորստի կամ փոխանակման դեպքում դրանց կրկնօրինակը տրվում է ընդհանուր հիմունքներով:
Միջազգային վարորդական վկայականները ստորագրվում են ստորաբաժանման ղեկավարի կողմից եւ կնքվում միջազգային երթեւեկության փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու թույլատրելի կարգերը նշվում են դրոշմով՝ համաձայն N 4 ձեւի:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե ինչու ՀՀ-ում օգտագործելու համար տրվող վարորդական վկայականները նաեւ ռուսերենով նշումներ չունեն, այդպես էլ «անհասկանալի» է մնում: Պարզ է, որ վարորդական իրավունքը միջազգայինի վերափոխող թեկուզ մեկօրյա գործընթացը բազմաթիվ վճարումների գնով է իրականացվելու՝ դառնալով հերթական գումարային թակարդը մեր վարորդների համար: