ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կառավարության որոշմամբ առաջարկվել է փոփոխել «Եկամտային հարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: Ըստ այդմ՝ 2013թ. հունվարի 1-ից փոխվելու է աշխատավարձի հաշվարկման կարգը: Խնդրում եմ ասել՝ ինչ սկզբունքով է այն հաշվարկվելու:

Դոնարա Միքայելյան (41 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ ուժը կորցրած են ճանաչվելու ներկայում գործող՝ «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: Այսինքն՝ ներկայում վարձու աշխատողների անվանական աշխատավարձերից հաշվարկվող եւ պահվող եկամտահարկի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաեւ գործատուների հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն 2013թ. հունվարի 1-ից կիրառվելու է միայն եկամտային հարկը, որը հաշվարկվելու է վարձու աշխատողների անվանական աշխատավարձերից եւ գործատուների միջոցով վճարվելու է պետական բյուջե:
Միաժամանակ օրենսդրական փոփոխության հետեւանքով վարձու աշխատողների տնօրինվող (հարկումից հետո) աշխատավարձերի կրճատումը բացառելու համար «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրվել է, որ գործատուները 2013թ. հունվարի 1-ից պետք է վերահաշվարկեն իրենց վարձու աշխատողների անվանական աշխատավարձերն այնպես, որ եկամտային հարկի հաշվարկումից ու պահումից հետո վարձու աշխատողների տնօրինվող աշխատավարձերի մակարդակն առնվազն պահպանվի մինչեւ օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ մտնելը եղած մակարդակում:
Ընդ որում, այն գործատուները, որոնք չեն կատարի օրենքով ամրագրված վերոնշյալ պահանջը, կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

շարունակելի
ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառավարությունը նախընտրական փուլում փորձում է աշխատավարձի բարձրացման միջոցով շահել բնակչության համակրանքը: Սակայն նվազագույն աշխատավարձի 7 % բարձրացումը չի կարող փոխհատուցել ՀՀ-ում առկա 10,2 % գնաճը:




Լրահոս