ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչու ժառանգն իրավունք չունի ստանալ իր մոր կամ հոր ավանդը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշվի առնելով, որ համաձայն Օրենքի 8-րդ հավելվածի առաջին մասի՝ փոխհատուցման տրամադրումը պետք է կրի հասցեական բնույթ, եւ փոխհատուցման իրավունքը ճանաչվում է տվյալ անձի ընտանիքի աղքատ լինելու, ինչպես նաեւ անձամբ նրա սոցիալական խմբով առավել խոցելի խմբին դասված լինելու հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398 հոդված), լինել գրավի առարկա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230 հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186 հոդվածի երկրորդ մաս):
Այսպիսով՝ ավանդի նկատմամբ քաղաքացու գույքային իրավունքը չի փոփոխվում, նրա մահից հետո ավանդը (խորհրդային ռուբլով) մտնում է ժառանգության զանգվածի մեջ, իսկ ավանդի դիմաց փոխհատուցման գույքային իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, ուստի այն չի կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ:
հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ եթե ավանդի գումարը ժառանգներին տրամադրելու հնարավորություն լիներ, ապա գումար ստացողների թիվը կտրուկ կաճեր: Մինչդեռ հայտնի իրողություն է, որ ամեն տարի անգամ հատուկենտ սոցիալական խմբերի հասանելիքն է պետությունը դժվարությամբ եւ դժկամությամբ տալիս: