
Ղազախստանի հարավում գտնվող Ժամբիլսկի նահանգում 16 մարդ է զոհվել «Գազել» ու Mercedes-Benz Sprinter մեքենաների բախման արդյունքում:
Տուժածները տեղափոխվել են հարևան Կարագանդին նահանգի հիվանդանոցներ, տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Երկու մարդ մահացել է արդեն բուժհաստատություն ժամանելուն պես:
Ինչպես հայտնում են տեղի ոստիկանությունից, զոհվածների թվում Ղրղզստանի 12 քաղաքացիներ են եղել :