
Օրեր առաջ Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հանրահավաք էին հրավիրել, որի ժամանակ պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց և կոչ արեց երկուշաբթի օրը` ապրիլի 20-ին, միանալ Ազատության հրապարակում կազմակերպվելիք հացադուլ-նստացույցին` ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի և ընկերների:
Armlur.am-ի հետ զրույցում Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ օրը և ժամը չի փոխվել և իրենք այսօր ժամը 14:00-ին կլինեն Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենք որպես շարժում չեն մասնակցելու հացադուլ-նստացույցին: