
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցի վերջնամասում` կամրջից, քաղաքացի է ուզում ինքնասպանության փորձ կատարել` նետվելով կամրջից ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: