
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, 1-03 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 2-րդ նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է,որ այս պահին ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Հարևանները Գ. Շամշյանին պատմել են, որ կախված ինքնասպանը 50-ն անց կին է: Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, ոստիկանությունը պարզում է: