Ուկրաինայի Խերսոն քաղաքի հայ համայնքի տեղի ղեկավարությունն ու ակտիվիստներ, Խերսոնի քաղխորհրդի պատգամավորները կազմակերպել են 100 վարդի թփեր տնկելու արարողությունը: 50 վարդի թուփ տնկվել է «Տոտալիտար ռեժիմի զոհերին» նվիրված հուշարձանի մոտ, 50 -ը՝ հայկական սփյուռքի գրասենյակի մոտ։
Ակցիան անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ: Նշվում է, որ չնայած փոփոխական եղանակին` ակցիային մասնակցել են բազմաթիվ մարդիկ, հայտնում է Խերսոն քաղաքի մամուլի ծառայությունը:
Կազմակերիչները պլանավորել են մի շարք նմանատիպ ակցիաներ անցկացնել: