«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հրապարակավ մահապատժի են ենթարկել 24 մարդու Իրաքի հյուսիսում ` Քիրքուկ քաղաքից 95 կմ հեռավորության վրա գտնվող Զաբ շրջանում. փոխանցում է Press TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ բոլոր մահապատժի ենթարկվածները եղել են տղամարդիկ, որոնց շարքում եղել են նաև շրջանի քաղխորհրդի անդամներ:
Հիշեցնենք, որ «ԻՊ» շարքերում, ԱՄՆ ԿՀՎ տեղեկությունների համաձայն, մարտնչում է շուրջ 30 հազար զինյալ: