
Մոսկվայում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել նաև System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը:
Մեծ շոուի նախօրեին, հայտնի ռոք երգիչը մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի փակ պրեմիերային, որը կայացել է «Пять звезд на Павелецкой» կինոթատրոնում:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ֆիլմի երաժշտության կոմպոզիտորը հենց Սերժ Թանկյանն է: