
ՀՀ կառավարությունը 2007-ի հունվարից մինչ օրս Եվրադատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունքում պետական բյուջեից, այսինքն` հարկատուներիս հաշվին վճարել է 225 հազար եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Եվս 41 հազար 500 եվրոյին համարժեք դրամ պետք է վճարվի վերջին թարմ վճիռներով: Մինչդեռ որեւէ դատավոր, ինչպես մեր թղթակիցն է պարզել ՀՀ արդարադատության նախարարությունից, այս տարիների ընթացքում աշխատանքից չի հեռացվել ԵԴ-ին ՀՀ-ի դեմ վճիռ կայացնելու հիմքեր տալու համար”,- գրում է “Հայկական ժամանակը”: