Ժողովուրդ. ՀՀԿ-ում վախեցած են, որ Ծառուկյանն անսպասելի հայտարարություն կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին արդեն մի քանի օր էև իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում գտնել: Հատկապես այն բանից հետո, երբ հրապարակ է նետվել Ծառուկյանի անցյալին վերաբերող փաստաթղթերի լուրը, ԲՀԿ առաջնորդը խիստ վիրավորվել էևայն համարելով որպես գոտկատեղից ներքև հասցված հարված:
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ անգամ ՀՀ նախագահի մակարդակով երեկ փորձ է արվել զրուցել Ծառուկյանի հետ, սակայն չի հաջողվել: Նա որևէ մեկին չի ասել, թե որտեղ է գտնվում: Թերթի աղբյուրների վկայությամբ` արդեն երեկոյան ԱԺ նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբբահամյանին է հրահանգվել գտնել ԲՀԿ առաջնորդին, սակայն վերջինս նույնիսկ Արգամիչի հետ “կապի դուրս չի եկել”: ՀՀԿ-ում վախեցած են, որ լռությունից հետո Ծառուկյանն անսպասելի հայտարարություն կանի` խառնելով ողջ քաղաքական դաշտը: Ըստ լուրերիև Ծառուկյանը Սերժ Սարգսյանից տասը օր ժամանակ է խնդրել և կխոսի մյուս շաբաթվա սկզբին:




Լրահոս