Թուրքիան չի խզի հարաբերությունները Ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի բացառում հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացումը` հաշվի առնելով վերջին օրերին միջազգայիհն հարթակներոմ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և այն հանգամանքը, որ Թուրքիան ինչ-որ կերպ կապ ունի սահմանի լարվածության ստեղծման հետ: Նման տեսակետ Կ. Մանոյանը հայտնեց ի պատասխան Armlur.am-ի հարցին` արդյոք հնարավո՞ր է սահմանին լարվածության մեծացում:

Հայ դատի գրասենյակի ղեկավարի կարծիքով` հայկական կողմը պետք է պատրաստ լինի: Մանոյանի խոսքով` Ադրբեջանին ևս չի գոհացրել Եվրախորհդարանի ընդունած բանաձևը, քանի որ այնտեղ նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել առանց նախապայմաննեերի:

Մեր մեկ այլ հարցին` կարո՞ղ ենք փաստել, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը միջազգային հարթակներում աշխատում է Հայաստանի օգտին, Կ. Մանոյանը նշեց` Թուրքիան տապալել է իր ժխտողական քաղաքականությունը և բոլոր քայլերը տալիս են հակառակ արդյունքը:

Կ. Մանոյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան չի խզի իր հարաբերությունները Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ, այդ թվում Վատիկանի, քանի որ ունի տնտեսական, ռազմական շահեր: Իսկ Թուրքիայի նման արձագանքները միշտ էլ եղել են ու անցել:




Լրահոս