
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ձերբակալված Լեյլա ու Արիֆ Յունուսների գործով. հայտնում է Turan գործակալությունը:
«Լեյլա ու Արիֆ Յունուսների գործն ի ցույց է դնում բռնաճնշումները, որոնք իրականացվում են Ադրբեջանում վերջին տարիներին: Ադրբեջանում իրավապաշտպանները ենթարկվում են բռնաճնշումների օրենսդրական մարմինների կողմից, որոնց հաջորդում են քրեական հետապնդումները»,- ասվում է Եվրահանձնաժողովի գրասենյակի հայտարարության մեջ:
Նշենք, որ Լեյլա Յունուսն ու նրա ամուսին Արիֆ Յունուսն ադրբեջանական իշխանությունների կողմից մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսելու մեջ: