Զինված հարձակում է գրանցվել Թբիլիսիի Վարկետելի շրջանի “Վրաստանի բանկ”-ի արագ սպասարկման մասնաճուղի վրա հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 22:00-ի շրջանում, հաղորդում է newsgeorgia.ru-ն: Բանկ է ներխուժել դիմակավորված զինված կողոպտիչը, կրակել է օդ: Նախնական տվյալներով, նա տարել է 6 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը նրան հայտնաբերել չի կարողացել: Առավոտյան կողոպտվել էր Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի` ProСredit bank-ի շրջանային գրասենյակը, որը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում: Վրացական լրատվամիջոցները հաղորդում են մեկ կամ, որոշ տվյալներով, մի քանի դիմակավոր մարդկանց մասին, որոնք ներխուժել են բանկի ծառայողական հատված և գողացել դրամարկղի գումարի մի մասը: Բանկը հրաժարվում է հաղորդել գողացված գումարի չափը:
Մինչ այդ լույս հինգշաբթիի գիշերը, Թբիլիսիում գրանցվել է զինված կողոպուտի խոշոր դեպք: Զինված խումբը ներխուժել է Թբիլիսիի դիստրիբյուտորական ընկերություններից մեկի գրասենյակ: Իրավապահ մարմինների տվյալներով, ավտոմատ հրազենով զինված դիմակավորված 8 անձիք հատակին են պարկեցրել գրասենյակի աշխատակիցներին և կապել նրանց: Զենքի սպառնալիքով նրանք վերցրել են աշխատակիցների անձնական իրերը, գումարը, ինչպես նաև առևտրային ընկերության դրամարկղից առևանգել են մոտ 25 հազար դոլարին համարժեք լարի: Կողոպուտի բոլոր 3 եպքերի առթիվ հետաքննություն է տարվում:
tert .am