Ձմեռային ուսումնավարժանքներից հետո հսկիչ ստուգումներ են սկսվել Հայաստանում ռուսական ռազմաբազայում, հայտնել են ռազմական օկրուգի մամլո ծառայությունից, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Դաշտային պայմաններում ուսումնական գործընթացի ժամանակ զորամասի սպաները, սերժանտներն ու զինվորները պետք է ստուգարքային վարժություններ կատարեն անիվային ու զրահատանկային ռազմական տեխնիկայի վրա, ինչպես նաև ստուգողական կրակոցներ` հրազենային զենքից:
Ռազմական օկրուգի հանձնաժողովի կողմից ռազմաբազայի ողջ անձնակազմից հատուկ տեխնիկական, տակտիկական ու ֆիզիկական պատրաստվածությունը ստուգող նորմատիվներ կընդունվեն»,- ասվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: