«Եվրոպան պետք է քայլեր ձեռնարկի, այլապես չի տարբերվի պուտինյան Ռուսաստանից» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.amտեղեկացրել է, այսօրվանից Ստրասբուրգում սկսվելու են միտինգներ և նստացույցեր` ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների: Ստրասբուրգից նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին իրենց դեռևս ոչ ոք չի մոտեցել: «Չնայած լավ կլիներ, որ «տիկին անմոռուկ» Հերմինե Նաղդալյանը մեզ մոտ գար և տեսներ, թե ինչ ենք մտածում իր և իր թիմակից լակոտ-լուկուտների մասին»,- ասաց նա:

Գ. Մանուկյանն նշեց` իրենք պատրաստվում են նստացույցի և արդեն հայկական դրոշով վրան ունեն: Նրա խոսքով` այլ քաղաքներից ևս մարդիկ պատրաստակամություն են հայտնել միանալ իրենց ակցիաներին և նստացույցերին: Ի դեպ` իրենք օրինական թույլտվություն ունեն ամսի 20-25-ը ցույցեր անցկացնելու համար:

Ակցիայի մասնակիցներն այդպես իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության հանդեպ:

«Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններից պահանջեն, որպեսզի ազատ արձակեն քաղբանտարկյալներին: Մենք նաև անդրադառնում ենք Ավետիսյանների ընտանիքին: Երեկվա դրությամբ եվրոպական երկրների բոլոր պատվիրակները համարում էին, որ Հայաստանը նորմալ երկիր է: Մենք ուզում ենք իրենց ցույց տալ` միգուցե չեն տեսնում, չեն լսում: Եթե նորմալ երկրում էսպիսի բան է կատարվում, ուրեմն իրենք աննորմալներ են»,- ասաց նա:

Գևորգ Մանուկյանը հավելեց, որ իրենք ակնկալիք ունեն, որ ժողովրդավար Եվրոպան հետևողական կլինի քաղբանտարկյալների հարցերին և քայլեր կձեռնարկի, այլապես, Մանուկյանի խոսքով, ոչնչով չեն տարբերվի պուտինյան Ռուսաստանից կամ ռուսաստանյան պուտինից:

11156964_897138343692212_1873027422_n

11160531_897138340358879_1259641630_n

 

11100607_897138350358878_866421544_n

gevorg manukyan




Լրահոս