Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կանգնել է նրանց կողքին, ովքեր կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 1915 թ-ին կատարվածը կարելի է «միավորել ցեղասպանություն» հասկացության տակ, հայտարարել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:
Իր հերթին Բունդեսթագում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն խմբակցության փոխնախագահ Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ նրա կուսակցությունը մտադրված է հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել` չնայած Անկարայի բողոքին:
«Մենք կգտնենք ձևակերպումը, որը համապատասխան կերպով կնշանակի ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել Թուրքիայում 100 տարի առաջ»,- հայտարարել է նա Saarbrücker Zeitung հրատարակչությանը տված հարցազրույցում:
Յունգը մատնանշել է, որ ցեղասպանությունը բառը պետք է լինի բանաձևի տեքստում, որը մոտ օրերս կընդունի Բունդեսթագը, այնուհետև հայտնել է Յունգը: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ իր ուղերձում այդ բառը կարտաբերի նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:
Հավելենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում կանցկացվեն ընդդեմ հայերի հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին քննարկումները: