«Բարսելոնա»-ի նախագահը բանակցում է Ալվեսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ն շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի պաշտպան Դանի Ալվեսին պահի թիմում: Այդ մասին հայտնում է Marca-ն:

Լրատվամիջոցը հայտնում է, որ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն օրերս հանդիպել է բրազիլացի ֆուտբոլիստի հետ` բանակցություններ վարելու նպատակով:

Հանդիպմանը ներկա չի եղել Ալվեսի գործակալ Դինորա Սանտա Անան, ով սակայն վերջերս ներկացրել է ֆուտբոլիստի նոր պայմանագրի պայմանները, ինչն էլ առաջացրել է կատալոնական ակումբի դժգոհությունը: Այժմ «Բարսելոնա»-ն գերադասում է բանակցություններ վարել առանց գործակալի ներկայության: Նշվում է, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է տարեկան 9 մլն եվրո առաջարկել Ալվեսին:




Լրահոս