
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն` Դոնալդ Վիլսոն Բուշին, ով հանդիսանում է «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ:
Հանդիպմանը, որին մասնակցում էին «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Ասլանյանը եւ խորհրդի նախագահ Արտաշես Շիրիկյանը, քննարկվել են Արցախի պատմությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ԱՄՆ-ի հետ կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ հարգանք է տածում Վուդրո Վիլսոնի նկատմամբ` բարձր գնահատելով նրա քաղաքական եւ մարդասիրական ժառանգությունը: