
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Whoscored.com-ի վարկածով, ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Նա «Բայեր»-ի հարձակվող Ստեֆան Կիսլինգի պես ստացել է ամենաբարձր գնահատականն՝ 9.6 բալ:
«Պադերբորն»-ի դեմ հաղթական խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային , փոխանցման հեղինակ՝ մեկնարկային կազմում հանդես գալով առանց փոխարինման», – նշում է կայքը: