Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացու բնակարանից գողացել են 110 հազար դրամ եւ ոսկյա զարդեր: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանները Երեւանի Ռոստոմի փողոցի թիվ 44 հասցեից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ռուբեն Հ.-ին:Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ռուբեն Հ.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: