
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 21-ին` ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Թամանցիների, Մասիսի, Գորգագործների փողոցների, Արտաշատի խճուղու, Արշակունյաց պող. 58-ից բարձր համարների, Բագրատունյաց պող. 30-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի ջրամատակարարումը: Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ