Վիրահատության ուղեգրված 1065 կանանցից 721-ն արդեն վիրահատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց միամսյակի շրջանակում անցկացված «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում դիմած և համապատասխան ուղեգրում ստացած կանանց սպասարկման ընթացքի հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վիրահատության ուղեգրված 1065 կանանցից 721-ն արդեն վիրահատվել է, որից 51-ը՝ նախորդ շաբաթվա ընթացքում: Նշվել է նաև, որ 295 կին սպասում է իր հերթին: Քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել և գործընթացի վերաբերյալ զեկուցել արդեն աշխատանքների վերջնական ավարտից հետո:

Քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է 320 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ 66-ը դեռևս կատարման ընթացքում է:
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ ընթացքի մեջ են մանկապարտեզներում երեխաների հերթագրման համակարգի ստեղծման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել՝ համակարգի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու և այն գործարկելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել Երևանի և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրի շրջանակում Արցախ կատարած այցն ու արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանի ու Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի քաղաքապետարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:




Լրահոս