
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Հեռագրում ասված է
«Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Արգամ Աբրահամյանի մահվան մասին: Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»:
Ինչպես հայտնել էինք, երեկ մահացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրը` Արգամ Աբրահամյանը: