Ազատամարտիկները հանդիպել են ՄԻՊ տեղակալին. հացադուլի կդիմի մեկ հոգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ազատամարտիկներ քիչ առաջ հանդիպել են ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանին: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ազատամարտիկները վերջինիս ներկայացրել են իրենց պահանջները և խնդրել, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը միջնորդի ազատ արձակել ՀԽ կալանավորված անդամներին:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, նախապես հայտարարածի համաձայն, հացադուլի է պատրաստվում և մինչև գիշերը` 24:00, անցկացնելու է ՄԻՊ գրասենյակի հարևանությամբ, իսկ այնուհետև կշարունակի այն մեկ այլ վայրում: Ապրիլի 23-24-ին նա կդադարեցնի հացադուլը և նորից կվերսկսի ապրիլի 25-ին:

Նշենք, որ ՄԻՊ տեղակալը վստահեցրել է, որ իրենք իրենց լիազորության շրջանակներում կփորձեն բարձրացված հարցերին լուծում տալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի հանրահավաքի ժամանակ Խաչիկ Ավետիսյանը հայտարարել էր, թե 50 ազատամարտիկ պատրաստվում է երկուշաբթի օրվանից նստացույց և հացադուլ սկսել: Սակայն, ինչպես երևում է, այդ 50 հոգուց մնացել է միայն Ավետիսյանը, ով էլ որոշել է դիմել միայն հացադուլի: Փաստորեն, նախօրոք հայտարարվածն այդպես էլ իրականություն չդարձավ:

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի




Լրահոս