Ֆրանսիայի Վալանս քաղաքի Իջևան հրապարակում, ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն՝ Ֆրանսիայում գործող «Ֆրանսիա- Աշտարակ- Արմենիա» մշակութային միության նախագահ Լևոն Չատիկյանի ջանքերով և հովանավորությամբ: Այս խաչքարը՝ 699-702 թթ. Ջուղայում տեղադրված խաչքարի կրկնօրինակն է՝ կերտված հայկական տուֆից:
Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոն, Լևոն Չատիկյանը, մի շարք պաշտոնական անձիք, հոգևոր այրեր և համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ընթերցվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:
Նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Վալանս քաղաքի ավագանին որոշում է ընդունել քաղաքի Իջևան հրապարկում կանգնեցնել խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Որոշման կայացմանը նպաստել է անձամբ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դառագոն: Որոշման դեմ բողոքել է թուրքական համայնքը, սակայն ապարդյուն: